Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհակալագրի է արժանացել Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի կողմից
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը փետրվարի 24-ին Ռուս-Հայկական համալսարանում (ՌՀՀ) մասնակցել է «Երկխոսություն. Աշխատաշուկան և Ռուս-Հայկական համալսարանը» խորագրով ֆորումին:
Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել համալսարանի կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին և գտնել արդյունավետ մեխանիզմներ՝ ուսանողների մասնագիտական պատրաստվածությունը գործնական պահանջներին առավելագույնս մոտեցնելու համար:
Ֆորումի շրջանակներում ծավալվել են ակտիվ քննարկումներ աշխատաշուկայի ներկայացուցիչների, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների, դատաքննչական համակարգի, ինչպես նաև առաջադար գիտնականների միջև:
Ֆորումի շրջանակներում ձևավորված «Իրավագիտություն․ երկխոսություն աշխատաշուկայի հետ» աշխատանքային խմբում Պատվական Ոսկանյանն անդրադարձել է դատական փորձաքննությունների ոլորտում որակյալ կադրերի ապահովման հարցում բազային կրթության կարևորությունը:
Ըստ Ոսկանյանի՝ դատական փորձագետը պետք է օժտված լինի ակադեմիական այնպիսի գիտելիքներով, որոնք թույլ կտան հետագայում նեղ մասնագիտական հմտությունները կիրառել գիտականորեն հիմնավորված մեթոդներով:
«Դատական փորձաքննությունը դինամիկ զարգացող ոլորտ է, որտեղ տեսական գիտելիքը պետք է մշտապես համակցվի նորագույն տեխնոլոգիական հնարավորությունների հետ:Բարձրագույն ուսումնական հաստատություններում դատական փորձագետների պատրաստման գործընթացում անհրաժեշտ է ներդնել մասնագիտական այնպիսի բաղադրիչներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկային»,- նշել է Պ. Ոսկանյանը՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դատական փորձագետների պատրաստման հարցում աջակցության համար:
Ֆորումի շրջանակներում ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը շնորհակալագիր է հանձնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին՝ բուհի կրթական նախաձեռնություններին մշտապես աջակցելու, ուսանողների մասնագիտական զարգացմանը նպաստելու և գործնական հարթակներում նրանց կողքին լինելու համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ փոխգործակցությունը բուհական համակարգի հետ: Բյուրոն կարևորում է բարձր մասնագիտական որակավորմամբ օժտված կադրերի պատրաստումը և պատրաստակամ է գիտագործնական իր ներուժը կիրառել՝ ի նպաստ Հայաստանում դատափորձագիտական ոլորտի զարգացման և կրթության որակի բարձրացման:
26 February 2026






.jpg)